Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժի առաջին հարվածները Սիրիայում


ՌԴ օդուժին պատկանող «Սու-24» ռազմական ինքնաթիռ, արխիվ

ՌԴ օդուժին պատկանող «Սու-24» ռազմական ինքնաթիռ, արխիվ

Ռուսական ռազմական ինքնաթիռներն այսօր առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում տեղակայված թիրախներին:

Այս մասին CNN-ին հայտնել է ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա:

Ռուսաստանյան «Վեստի» գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական աջակցություն է խնդրել Ռուսաստանից՝ գրոհայինների հարձակումներին դիմակայելու համար:

Այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը միաձայն հավանություն է տվել արտերկրում մարտական գործողություններ իրականացնելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ընդգծել է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին է, ցամաքային գործողությունները բացառված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG