Մատչելիության հղումներ

logo-print

Թրամփը Պուտինին ընդունում է որպես լավագույն առաջնորդի


Դոնալդ Թրամփը հարցազրույց է տալիս Fox News-ին, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

Դոնալդ Թրամփը հարցազրույց է տալիս Fox News-ին, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար պայքարող Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջնորդի հատկանիշները: Այդ մասին ամերիկացի գործիչը հայտարարել է Fox News հեռուստաընկերության հետ զրույցում:

Միլիարդատեր Թրամփը կարծիք է հայտնել, թե Սիրիայում ռուսական հզոր զինուժը Սպիտակ տանը վախի մթնոլորտ է ստեղծել: Մոսկվայի մասնակցությունը «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարում, Թրամփի կարծիքով, պետք է ողջունվի:

Նա նաև ասել է, որ Պուտինին ընդունում է որպես լավագույն առաջնորդի: «Առաջնորդի տեսանկյունից նա ունի բավական բարձր նիշ՝ ի տարբերություն մեր նախագահի»,- պնդել է Թրամփը՝ ավելացնելով, որ ընտրվելու դեպքում լավ լեզու կգտնի Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ «Պուտինն ավելի հաճելի անձնավորություն է, քան ես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG