Մատչելիության հղումներ

«Դելոյթ և Տուշ». Հոսանքի թանկացման ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է


ՀԾԿՀ-ն միաձյան կողմ քվեարկեց հոսանքի թանկացման որոշմանը, 17-ը հունիսի, 2015թ.

ՀԾԿՀ-ն միաձյան կողմ քվեարկեց հոսանքի թանկացման որոշմանը, 17-ը հունիսի, 2015թ.

«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված», - ասված է ընկերության եզրակացությունում:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG