Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման և Նազարբաևը քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը


ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը և Ուկրաինայի հակամարտությունը:

Նախորդ օրը Նազարբաևը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ էր արել հրաժարվել միջուկային զենքից մինչև 2045 թվականը՝ դա համարելով «21-րդ դարում մարդկության հիմնական նպատակ»։

Նա ընդգծել էր՝ Ղազախստանը պատմության մեջ առաջին երկիրն է, որ միջուկային օբյեկտ է փակել՝ հրաժարվելով Խորհրդային Միության միջուկային զինանոցի մաս կազմող զենքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG