Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է շուրջ 100 անգամ


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց, այդ թվում՝ շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

«Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG