Մատչելիության հղումներ

ՊՆ պատվիրակությունն ԱՄՆ-ում այցելել է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակ


Սեպտեմբերի 23-25-ը Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակում այցելել է ԱՄՆ-ում «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում տեղի են ունեցել այցելություններ ընկերության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի գրասենյակ և Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում կիբերանվտանգության ծրագրի մշակման և Հայաստանի պաշտպանության նախարարության ու այլ շահագրգիռ գերատեսչությունների՝ կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված վերոնշյալ պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 28-30-ը «Մայքրոսոֆթ»-ի ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում Հայաստանի պաշտպանության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG