Մատչելիության հղումներ

«Ոչ» գրությամբ գրաֆիտիի համար ևս մեկ անձ է բերման ենթարկվել


«Ոչ»-ի գրաֆիտի երևանյան շենքերից մեկի պատին, սեպտեմբեր, 2015թ․
«Ոչ»-ի գրաֆիտի երևանյան շենքերից մեկի պատին, սեպտեմբեր, 2015թ․

Ոստիկանները այսօր երեկոյան Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել ակտիվիստ Վարդան Հարությունյանին՝ հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» շարժումը այսօր Մաշտոցի պուրակում էր «Ոչ» գրությամբ գրաֆիտիներ նկարում։ Այդ ակցիայի ժամանակ էլ բերման ենթարկվեց երիտասարդը՝ ասֆալտի վրա գրաֆիտի անելու պահին։

Գիշերը նման գրաֆիտիների համար բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ։ Չորսի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։

Վարդան Հարությունյանի նկատմամբ ևս նույն արձանագրությունն է կազմվել, և նա ազատ է արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG