Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը այլևս չի կարող զբաղվել ֆուտբոլին առնչվող գործունեությամբ


Ջեք Ուորներ

Ջեք Ուորներ

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները ցմահ զրկվել է միջազգային և ազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապ ունեցող ցանկացած գործունեություն ծավալելու լիազորությունից, այս մասին հայտարարում է ՖԻՖԱ-ն։

Ասոցիացիայի էթիկայի հարցերով կոմիտեն հայտարարում է, որ Ուորները կազմակերպության կոռուպցիոն սխեմաների առանցքային դերակատարներից էր։

«Պարզվել է, որ նա իր պաշտոնավարության ընթացքում անդադար թույլ է տվել բազմաթիվ խախտումներ»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրությունում։

72-ամյա Ուորները մեկն է այն 14 պաշտոնյաներից, որոնց դեմ ԱՄՆ-ի դատախազությունը քրեական գործ հարուցեց կոռուպցիայի մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG