Մատչելիության հղումներ

Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքի ժամանակ հասցված երկու ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի շրջանում մեծ թվով կանայք և երեխաներ կան։ Եմենում «Հութի» խմբավորման ապստամբների դեմ գործողություններ անցկացնող կոալիցիան ղեկավարող Սաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը խաղաղ բնակիչների սպանությանը՝ տեղի ունեցածում մեղադրելով ապստամբներին։

Ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի օրը Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Վախիջախ գյուղում, որտեղ ընթանում էր հարսանեկան խնջույքը, երկու հրթիռներ են ընկել մարդկանցով լի վրանների վրա։

Եմենի իշխանությունների դեմ զինված պայքար մղող հութի ապստամբների դիրքերը արաբական երկրների կոալիցիան սկսել է հրթիռակոծել այս տարվա սկզբից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG