Մատչելիության հղումներ

Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել Քաջարանում հիվանդներին հեպատիտ C-ով վարակելու գործով


ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։

Մասնավորապես, «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Քաջարանի բժշկական կենտրոն բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր հեպատիտ C:

«Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Այդ սանիտարահամաճարակային նորմերի խախտումների հետևանքով 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է «վիրուսային հեպատիտ C» հիվանդությամբ, նրանց առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG