Մատչելիության հղումներ

logo-print

Բորոդինի անվան հայտնի լարային քառյակը համերգներով հանդես կգա Երևանում


Բորոդինի անվան քառյակի ձայնասկավառակի կազմը, 2015թ.

Բորոդինի անվան քառյակի ձայնասկավառակի կազմը, 2015թ.

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում է Բորոդինի անվան լարային քառյակը, որը երկու համերգ է տալու և հենց այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա մի ծրագրով, որում տեղ է գտել Շուբերտի թավջութակի կվինտետը, Չայկովսկու թիվ 1 կվարտետը և Ռուբեն Սարգսյանի «Էպիլոգ» կոչվող կվարտետը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Բորոդինի անվան լեգենդար քառյակի անդամները խոսեցին Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում կայանալիք համերգներին իրենց մասնակցության մասին, ասելով, որ հրաշալի համագործակցությունը և ջերմ հյուրընկալությունը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և փառատոնի գեղարվեստական ղեկավարների՝ Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի հետ իրենց համար կարևոր խթան է: Հենց դա է պատճառը, որ իրենք անմիջապես արձագանքում են համերգների մասնակցության հրավերներին և դա սիրով են անում:

Նշենք, որ Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակը անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանն է, ով դեռ տասնամյակներ առաջ՝ բոլորովին երիտասարդ տարիքում արժանացել է միջազգային երաժշտական գրեթե բոլոր հեղինակավոր երաժշտական մրցույթների գլխավոր մրցանակներին: Մոտ 20 տարի է արդեն՝ բնակվում է Մոսկվայում, 1996-ից․ հենց այդ ժամանակվանից էլ ղեկավարում է Բորոդինի անվան լարային քառյակը:

«Փորձել ենք այնպես անել, որ ծրագիրը արտասովոր, ստանդարտներից դուրս լինի: Այնպիսի մի ծրագիր ենք փորձել ընտրել, որը հազվադեպ է հնչում», - այսօր խոսելով համերգային ծրագրի մասին՝ ասաց Ռուբեն Ահարոնյանը՝ շեշտելով, որ շատ համերգներ են նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

XS
SM
MD
LG