Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը խստորեն դատապարտում է բռնության ահագնացումը


ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը երեկ Նյու Յորքում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրիոյի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

ԵԱՀԿ-ի հաղորդագրության համաձայն՝ դեսպանները Դաչիչին տեղեկացրել են վերջին օրերին հայ - ադրբեջանական սահմանին ու շփման գծում բռնության աճի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց անցկացրած բանակցությունների մասին: Դաչիչը խստորեն դատապարտել է բռնության ահագնացումը՝ իր ցավակցությունները փոխանցելով զոհերի ընտանիքներին, բոլորին կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և աշխատել լարվածությունը մեղմելու ուղղությամբ:

Իվիցա Դաչիչը իր լիակատար աջակցությունն է հայտնել համանախագահների ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման շուրջ բանակցություններն առաջ մղելու, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ իրականացնելու նրանց կոչը:

Նախագահական հաջորդ գագաթնաժողովի անցկացումը, ինչպես քննարկվել է, լավ քայլ կլինի այդ ուղղությամբ, ասել է Դաչիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG