Մատչելիության հղումներ

Ուորլիք․ ԼՂ կարգավիճակի հարցը մնում է միջնորդության առարկա


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա, և այն պետք է դիտարկվի որպես համակողմանի լուծման բաղկացուցիչ մաս: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ APA լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է:

«Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացի՝ կողմերի համար կարևոր բոլոր տարրերի վրա աշխատանքի սկզբունքին», - ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG