Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կփակի իր օդային տարածքը ուկրաինական ավիաընկերությունների համար


Ռուսաստան - Օդանավեր Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, արխիվ
Ռուսաստան - Օդանավեր Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանը հոկտեմբերի 25-ից կփակի իր օդային տարածքը ուկրաինական ավիաընկերությունների համար՝ ի պատասխան ռուսական ավիաընկերությունների դեմ Կիևի համանման քայլի:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երեկ հայտարարել է, որ նման ցուցում ստացել են երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևից:

Հիշեցնենք՝ օրերս Ուկրաինան հայտարարեց, որ փակելու է իր օդային տարածքը ռուսական «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո» և մյուս ավիաընկերությունների համար: Բացի այդ, Կիևը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ այն այժմ ընդգրկում է 400 ընկերություններ և 900 անհատների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG