Մատչելիության հղումներ

«Ազատություն»-ը մրցանակի արժանացավ տեղեկատվության ազատության խնդիրները լուսաբանելու համար


«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի մրցանակը ստանալիս

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի մրցանակը ստանալիս

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը այսօր «Ոսկե բանալի» մրցանակ է շնորհել «Ազատություն» ռադիոկայանին՝ որպես «տեղեկատվության ազատության խնդիրները լավագույնս լուսաբանած լրատվամիջոց»։

Մրցանակի է արժանացել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործելու համար:

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի կազմակերպվել էր 13-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, «Ոսկե բանալի»-ի արժանացան 9 կազմակերպություններ և անհատներ: Մրցանակներ շնորհվեցին նաև պետական գերատեսչություններին:

«Ամենաբաց գերատեսչություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Կոտայքի մարզպետարանը: «Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ» ճանաչվեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց գյուղատնտեսության նախարարության կայքը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում», - հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

«Ժանգոտ կողպեքին» արժանացավ Արմավիրի քաղաքապետարանը՝ որպես 2015 թվականի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ:

Մրցանակը հանձնվում է Եվրամիության, ԵԱՀԿ-ի և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» հետ համատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG