Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ ՊԲ-ն կորուստներ չի տվել, հակառակորդը տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ ունի


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին քիչ առաջ հայտնեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Որպես Բաքվի տարածած տեղեկատվության հերքում հրապարակած հաղորդագրությունում Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ «ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ»: Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել, շեշտում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG