Մատչելիության հղումներ

9 զոհված, 33 վիրավոր Աֆղանստանում կրիկետի խաղի ժամանակ պայթյունի հետևանքով


Աֆղանստան - Կրիկետի մրցումներ Նանգարհարում, արխիվ

Աֆղանստան - Կրիկետի մրցումներ Նանգարհարում, արխիվ

Աֆղանստանի արևելյան՝ Պակիստանին սահմանակից Նանգարհար գավառում կրիկետի խաղի ժամանակ ռմբահարում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, 33-ը վիրավորվել է։

Պայթեցվել է խաղադաշտի մոտ կայանված մոտոցիկլը, պայթյունի պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Նանգարհարը Աֆղանստանի ամենաանկայուն տարածաշրջաններից է, որտեղ իրար դեմ պայքարում են «Թալիբան» և «Իսլամական պետություն» զինված խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG