Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ. Հակառակորդը շարունակում է կիրառել ռեակտիվ հրթիռահրետանային կայանք


Հայ դիրքապահները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ դիրքապահները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 միլիմետրանոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վերը նշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (24 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG