Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը շարունակում է կիրառել ականանետեր ու հրթիռահրետանային կայանք


Հայ դիրքապահները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ դիրքապահները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նշում է, որ սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 300 կրակոց:

«Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG