Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ


Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը՝ սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը, նշելով, որ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:

ԱՄՆ-ում նախատեսված են նաև նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ, փոխանցում է նախագահի կայքէջը, հավելելով, որ Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսում նախագահը կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված ճաշին, հանդես կգա ելույթով:

Ըստ նույն հաղորդման, Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG