Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին


Նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել Գագիկ Ծառուկյանին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, պարգևատրման մասին հրամանագրում, մասնավորապես, նշված է․ - «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Մուլտի գրուպ» կոնցեռնի բաժնետեր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG