Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Ջոն Բեյները հրաժարական կտա


Ջոն Բեյներ

Ջոն Բեյներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Ջոն Բեյները, «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ուրբաթ օրն ասել է, որ հոկտեմբերի վերջին հրաժարական է տալու: Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ պաշտոններից մեկը համարվող Ներկայացուցիչների տան նախագահի պաշտոնը հանրապետական Բեյները զբաղեցնում է 2011 թվականից:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ նրա օգնականն ասել է, որ Ներկայացուցիչների տան խոսնակը պաշտոնից և Կոնգրեսի իր տեղից հրաժարվելու է հոկտեմբերի 30-ին:

Հանրապետական կոնգրեսական Փիթր Կինգը լրագրողներին ասել է, որ Ներկայացուցիչների տան հաջորդ նախագահի հավանական թեկնածուն Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական Քևին ՄըքՔարթին է, ով Ներկայացուցիչների տանը համարվում է թիվ երկրորդ հանրապետականը:

Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Ջոն Բեյները լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալու է իր հրաժարականին: 65-ամյա Ջոն Բեյները, ըստ «Ռոյթերս»-ի, հրաժարական է տալիս հանրապետականների պահպանողական թևի քննադատություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG