Մատչելիության հղումներ

Հայ ժողովրդին վիրավորած ռուս հոգևորականը խիստ նկատողություն է ստացել


Ռուսաստան - Տեսարան Սոչիից
Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Ռուս ուղղափառ եկեղեցու Կուբանի միտրոպոլիան դատապարտել է հոգևորականի կոչմանն անհարիր արարքը, որ թույլ է տվել Սոչիի Լազարևսկի շրջանի Սրբոց Թագավորական Նահատակաց եկեղեցու վանահայր Լազար Սեմյոնովը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ վկայակոչելով Սոչիի լուրերի «Մաքս Պորտալ» կայքը, Սեմյոնովի հետ անձամբ հանդիպել է Կուբանի և Եկատերինոդարի միտրոպոլիտ Իսիդորը: Արդյունքում, քահանան խիստ նկատողություն է ստացել՝ անձնական գործում գրանցմամբ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին ռուս հոգևորականը, անսփաթ վիճակում, երիտասարդների հետ քաշքշուկի ժամանակ հայհոյանքներ էր տեղացել հայ ժողովրդի հասցեին՝ անարգելով նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այժմ հայր Լազարը հայտարարում է, որ իր ագրեսիայի և սխալ վարքի համար պատրաստ է ներողություն խնդրել երիտասարդներից: Երեկ «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում նա ասել էր նաև, որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:

Այդուհանդերձ, ռուս հոգևորականը հավելում է, թե քանի որ ինքն իր պատիժը կրել է, թող պատժեն նաև այն երիտասարդներին, որոնք, նրա պնդմամբ, իրեն ծեծել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG