Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում զոհվել է Իրանի 131 քաղաքացի


Հրմշտոցի հետևանքով զոհվածների մարմինները Մեքքայում, 24-ը սեպտեմբերի, 2015թ․
Հրմշտոցի հետևանքով զոհվածների մարմինները Մեքքայում, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայում երեկ տեղի ունեցած զանգվածային հրմշտոցի հետևանքով զոհված 717 մարդկանցից առնվազն 131-ը Իրանի քաղաքացի են:

Նախօրեին ավելի քան 700 մարդ մահացել, շուրջ 800-ը՝ վիրավորվել էին մահմեդականների սուրբ քաղաք համարվող Մեքքային մերձակա Մինա վրանային քաղաքում հավաքված ուխտավորների, այսպես կոչված՝ «սատանայի քարկոծման» արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG