Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG