Մատչելիության հղումներ

Օրինագծերի փաթեթ՝ Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին


Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը՝ Երևանի կենտրոնում
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը՝ Երևանի կենտրոնում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ օրենքի նախագծի հիմնական նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը:

Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը նախատեսվում է հաստատել Հայաստանի կառավարության որոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG