Մատչելիության հղումներ

logo-print

Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին


Հայաստանյան բուհի ուսանողներ, արխիվ

Հայաստանյան բուհի ուսանողներ, արխիվ

Այսօր կառավարության որոշմամբ՝ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների, ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած։

«Շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Վերջնանպատակը՝ մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է», - նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով. - «Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է, և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG