Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու օրերին առավոտյան Մյասնիկյան պողոտան փակ կլինի


Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Երևանում, արխիվ
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Երևանում, արխիվ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, Երևանի Մյասնիկյան պողոտան` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի երթևեկության համար: Այդ մասին հայտնում է քաղաքապետարանը՝ որպես այլընտրանք առաջարկելով օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:

«Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG