Մատչելիության հղումներ

«Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու Ադրբեջանի ղեկավարությանը». ԱԳ փոխնախարար


«Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, ինչի հետեւանքով երեք կին է զոհվել:

«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը»,- ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Tert.am-ին ասել է Քոչարյանը։

Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ «այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը՝ արտահայտությունն է քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG