Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի


Հայ - ադրբեջանական սահմանը, արխիվ

Հայ - ադրբեջանական սահմանը, արխիվ

Երեկ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ - ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Բրիֆինգին մասնակցել են նաև Տավուշի մարզի Մովսես ու Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծումների առումով:

Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ պաշտոնյաները Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը, ծանոթացել են խաղաղ բնակիչների մտահոգություններին:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները համապատասխան նշումներ են կատարել, որոնք ներառվելու են ամփոփիչ զեկույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG