Մատչելիության հղումներ

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով


Մեքքա, փրկարարները փորձում են օգնել հրմշտոցից հետո ողջ մնացածներին, 24-ը սեպտեմբերի, 2015թ․
Մեքքա, փրկարարները փորձում են օգնել հրմշտոցից հետո ողջ մնացածներին, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Ավելի քան 700 մարդ մահացել է, շուրջ 800-ը՝ վիրավորվել մահմեդականների սուրբ քաղաք համարվող Մեքքային մերձակա Մինա վրանային քաղաքում հավաքված ուխտավորների, այսպես կոչված՝ «սատանայի քարկոծման» արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է CNN-ը:

Ժամեր առաջ հաղորդվում էր շուրջ 300 զոհերի և 450 վիրավորների մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ևս մահմեդականների ամենամյա ուխտագնացության՝ հաջի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել: Նման մի քանի ողբերգական դեպքերից հետո Սաուդյան Արաբիայի կառավարությունը վերակառուցել է ուխտավորների հավաքատեղի հանդիսացող հիմնական հրապարակն ու հարակից կամուրջները, ծախսելով մոտ 1,2 մլրդ դոլար:

«Սատանայի քարկոծումը» հաջի գլխավոր ծեսերից վերջինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG