Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ղազախի շրջանում մի կին է վիրավորվել


Ադրբեջան - Վիրավորված կինը հիվանդանոցում, 24-ը սեպտեմբերի, 2015թ․
Ադրբեջան - Վիրավորված կինը հիվանդանոցում, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Անցած գիշեր Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմերլի գյուղում մի կին է վիրավորվել, ադրբեջանական կողմի պնդամբ՝ հայկական կողմից գնդակոծության հետևանքով:

Haqqin.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ Էսմիրա Դուրսունովային առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Ղազախի շրջանային ախտորոշման կենտրոն, նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության:

Վերջին շրջանում, հիշեցնենք, իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին լարված է, հայկական կողմը ահազանգում է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ինտենսիվ գնդակոծությունների մասին, որոնց դեմ ստիպված է պատասխան գործողությունների դիմել: Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG