Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ԶՈւ մի շարք ստորաբաժանումներում


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանական գերատեսչության մի շարք վարչությունների պետերի ուղեկցությամբ եղել է Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

Զինված ուժերի զորավարժարաններից մեկում պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում արդիականացված հրաձգային զինատեսակները, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչոթյունը։ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ծանոթացել են արդիականացված զինատեսակների տեխնիկական բնութագրերին ու դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին։

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը եղել է նաև Զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում, ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին։

Զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG