Մատչելիության հղումներ

Պուտին. «Ավանդական իսլամը Ռուսաստանի հոգևոր կյանքի անքակտելի մասն է»


Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Մոսկվայի մզկիթի բացման արարողությանը

Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Մոսկվայի մզկիթի բացման արարողությանը

Մոսկվայում կենտրոնում այսօր վերակառուցումից հետ բացվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթը։

Բացման արարողությանը ներկա էին Պաղեստինի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները։ Հայտարարված էր նաև, որ բացման արարողությանը պետք է մասնակցեր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սակայն նա Մոսկվա չէր ժամանել։

Բացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի մահմեդականները, հատկապես նրանց առաջնորդները պայքարում են արմատական իսլամի դրսևորումների դեմ։ Պուտինն ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը որևէ կապ չունի իսկական կրոնի հետ։

«Իսկ ավանդական իսլամը Ռուսաստանը հոգևոր կյանքի անքակտելի մասն է»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ վերջին քսան տարիներին երկրում մի քանի անգամ ավելացել են մահմեդական հոգևոր և մշակութային կենտրոնները։ Նշենք, որ վերակառուցված մզկիթը հայկական եկեղեցու հարևանությամբ է։

Կարճատև աշխատանքային այցով այսօր Մոսկվա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահի հետ։ Թուրք-ռուսական բանակցություններին Կրեմլում ներկա էին նաև արտգործնախարարները։

Հանդիպումը սկսելիս Պուտինը Էրդողանին հաջողություն է մաղթել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանը մնում է Թուրքիայի երկրորդ առևտրատնտեսական գործընկերը, և գոհունակությամբ է խոսել ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններից։

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին մզկիթի վերանորոգման համար, հավելել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են բարձր մակարդակի։ Բանակցությունների հիմնական մասն անցել է փակ դռների ետևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG