Մատչելիության հղումներ

Արմենչիկ. «Ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից»


Լուսանկարը՝ Արմենչիկի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արմենչիկի ֆեյսբուքյան էջից

Օրերս Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանացած երգիչ Արմենչիկը՝ Արմեն Գոնդրաչյանը, այսօր իր Ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել «ժողովրդին, Հայաստանի կառավարությանը և նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար - վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում»:

«Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքն այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր՝ առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին՝ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին-առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին», - գրել է Արմենչիկը՝ որպես հեշթեգ նշելով՝ ‪#‎ՍերըՀաղթահարումԷԱտելությունը։

Երգիչը նաև բոլորին հրավիրել է Լոս Անջելեսի Microsoft թատրոնում առաջիկայում կայանալիք իր համերգին՝ընդգծելով, որ տոմսերը գրեթե սպառված են:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման շնորհումը Արմենչիկին մամուլում և սոցիալական ցանցերում բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ։

Նշենք նաև, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 5-ի հրամանագրի ձևակերպման՝ կոչումը երգչին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG