Մատչելիության հղումներ

logo-print

HRW․ Հակոբյանի դեմ հարձակման քննությունը փորձաքար է կառավարության համար


Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2015թ․

Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2015թ․

Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես քննեն Ազատամարտիկների դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծը և պատասխանատվության կանչեն մեղավորներին: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch-ը:

Երևանում սեպտեմբերի 21-ի բողոքի ակցիայից հետո ազատամարտիկի դաժան ծեծի առնչությամբ երեկ հրապարակած հատուկ հաղորդագրությունում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է միջադեպի հայտնի մանրամասները:

«Ոչ մի խաղաղ ցուցարար չպետք է վախենա սոսկ իր տեսակետները արտահայտելու համար դաժան ծեծի ենթարկվելուց», - շեշտել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալ Ռեյչըլ Դենբերը՝ շեշտելով․ - «Սմբատ Հակոբյանի վրա արգահատելի հարձակման քննության արդյունավետությունը իրական թեստ կլինի, թե որքանով լուրջ է Հայաստանի կառավարությունը վերաբերվում ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների [իրավունքները երաշխավորելու] իր հանձնառությանը»:

Human Rights Watch-ը իր հաղորդագրությունում մատնանշում է նաև Հայաստանում ազատամարտիկների նկատմամբ անցած տարի տեղի ունեցած հարձակումները, այս տարվա հունիսին, ապա՝ սեպտեմբերին ոստիկանության կողմից ուժի գործադրումը էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ՝ հիշեցնելով մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG