Մատչելիության հղումներ

Էրդողանը մեկնում է Մոսկվա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Սիրիային վերաբերող հարցեր։

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այցելում է Մոսկվա։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում Էրդողանը բարձրացնելու է Սիրիային վերաբերող հարցերը», - ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը չի պնդի այն մեթոդներն ու ուղիները, որոնք կմեծացնեն լարվածությունը։

Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող ռազմական օգնությունից, ինչը ռիսկի տակ է դնում սիրիական ճգնաժամի կարգավորումը։

«Դավութօղլուն տագնապի զանգ է հնչեցնում հարևան Սիրիայում Ռուսաստանի ռազմական հզորությունների աճի կապակցությամբ, այն համարելով շատ վտանգավոր և նշելով, որ այդ հարցն ընդգրկվելու է նախագահ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցի օրակարգում», - գրում է Hurriyet Daily News-ը։

Էրդողանի այցելությունը Մոսկվա հաջորդում է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների Սոչիում կայացած հանդիպմանը, որտեղ նույնպես քննարկման հիմնական հարցը Սիրիան էր։

Անկարան գտնում է, որ Ասադը չի կարող դերակատարություն ունենալ Սիրիայի ապագայի հարցում, կամ քաղաքական ժամանակավոր շրջանում։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանելու մեկօրյա այցով՝ մասնակցելու Մոսկվայի վերակառուցված մզկիթի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ։

1904 թվականին կառուցված մզկիթի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2005 թվականին։ Հնի փոխարեն, փաստորեն, նոր, մեծ մզկիթ է կառուցվել։

Տասը տարվա աշխատանքներից հետո վերաբացվող մզկիթը համարվում է ամենախոշորը Եվրոպայում, այն կարող է միաժամանակ 10 հազար հավատացյալ ընդունել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG