Մատչելիության հղումներ

Պուտինի նախկին մերձավորը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից


Սերգեյ Պուգաչովը Փարիզում հարցազրույց է տալիս Reuters-ին, 22-ը սեպտեմբերի, 2015թ․
Սերգեյ Պուգաչովը Փարիզում հարցազրույց է տալիս Reuters-ին, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Ժամանակին Վլադիմիր Պուտինի մերձավոր, ռուսաստանցի մեծահարուստ Սերգեյ Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից իր բազմամիլիոնանոց բիզնեսը կործանելու համար՝ այն բանից հետո, երբ իր և Կրեմլի միջև հակասություններ են առաջացել: Այս մասին երեկ Փարիզում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Պուգաչովի փաստաբանները:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուգաչովի հայցը հավանաբար կլսվի Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կողմից:

Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ Սերգեյ Պուգաչովին նախկինում անվանում էին «Պուտինի բանկիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG