Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշում զինծառայողի վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել


Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

«2015 թվականին սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Սերգեյի Մկրտչյանը (ծնված 1986թ․ )՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ: Ըստ նախնական տվյալների՝ Ռուսլան Մկրտչյանը նշված վնասվածքն ստացել է սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ «սպանության փորձ՝ կատարված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Ռուսլան Մկրտչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել ծառայության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG