Մատչելիության հղումներ

logo-print

Կոսովոյի վարչապետը խորհրդարանում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել։

Այն պահին, երբ Իսա Մուստաֆան դիմել է խորհրդարանին ուղերձով, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ ոտքի են կանգնել և սկսել ձվեր նետել նրա վրա։ Վարչապետի թիկնապահները ստիպված են եղել ձվերի տարափին դիմակայել անձրևանոցներով։

Կոսովոյի ընդդիմությունը, որը ներկայացնում են էթնիկ ալբանացիները, այդպիսով իր դժգոհությունն է հայտնել համաձայնագրի դեմ, որն անցյալ ամիս կնքվել է Եվրամիության միջնորդությամբ։ Այն ավելի շատ իրավունքներ է շնորհում երկրի սերբ փոքրամասնությանը՝ տեղական ծախսերի և կրթության, ինչպես նաև Բելգրադից ստացվող ֆինանսական հատկացումների հարցերում։

Մուստաֆան իր ելույթում պաշտպանում էր այդ համաձայնագիրը։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ այդ քայլը կհանգեցնի Կոսովոյում էթնիկ պառակտման է՛լ ավելի խորացմանը։

Կոսովոն Սերբիայից անջատվել է 2008 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG