Մատչելիության հղումներ

Պուտինն ասել է՝ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը բարդ է, բայց ծայրահեղ չէ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսության իրավիճակը «բարդ է, բայց ծայրահեղ չէ»։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի 2016 թվականի բյուջեում պակասորդը պետք է կազմի ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելին։

Պուտինն այս մասին խոսել է սեպտեմբերի 22-ին Մոսկվայում՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը նվիրված էր Ռուսաստանի 2016 թվականի բյուջեին։

Ռուսաստանյան տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողել Արևմուտքի պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև նավթի գնանկումը։

Միջազգային արժութային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2015 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի 3.5 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG