Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն դատապարտում են ազատամարտիկի ծեծը


Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունն այսօր համատեղ հայտարարություն են տարածել Սմբատ Հակոբյանի ծեծի կապակցությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Առաջին անգամ չէ, որ հատկապես ռեժիմին ընդդիմադիր ազատամարտիկներ նման նենգ հաշվեհարդարի են արժանանում։ Ոչ վաղ անցյալում բանդիտական նման խմբերի թիրախ են դարձել Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը և ուրիշներ։ Եվ, որպես օրինաչափություն, դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմը զգում է, որ կարող է կորցնել ոտքի տակի հողը։ Այսօր հենց այդ վիճակն է ստեղծվել, երբ ողջ ժողովուրդը համոզված է, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական ավանտյուրան Սարգսյանի իշխանության հավերժացման խնդիր է լուծում»։

«Մենք դատապարտում ենք ահաբեկչական նման զազրելի միջոցների դիմելու գործելակերպը, որով փորձ է արվում երկրում խորացնել վախի մթնոլորտը։ Հասարակության վրա դա տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենալու։ Սահմանադրությունը փոխելու միջոցով պետական հեղաշրջման, իշխանության յուրացման այս փորձը ռեժիմին չի հաջողվելու», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG