Մատչելիության հղումներ

logo-print

Անջատականները պարզաբանում են՝ «Դոնեցկի ընտրությունների առաջին փուլի ժամկետներն անփոփոխ են»


Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «Ժողովրդական խորհրդի» ղեկավար Դենիս Պուշիլին, արխիվ

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «Ժողովրդական խորհրդի» ղեկավար Դենիս Պուշիլին, արխիվ

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «Ժողովրդական խորհրդի» ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ընտրությունները փետրվարի 21-ին անցկացնելու առաջարկը վերաբերում է ընտրությունների հաջորդ փուլին:

«Դոնեցկում ընտրությունների անցկացման առաջին փուլի ժամկետները մնացել են անփոփոխ՝ հոկտեմբերի 18-ին, իսկ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում՝ նոյեմբերի 1-ին», - Դոնեցկի լրատվական գործակալության փոխանցմամբ, պարզաբանել է Պուշիլինը:

Մինսկում շփման խմբի հանդիպմանն ընդառաջ տեղեկություն էր տարածվել, թե անջատականները որոշել են Դոնեցկում նշանակած ընտրությունները հետաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 21-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG