Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուս․ «Նպատակը մեզ ֆիզիկապես ոչնչացնելն է»


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Ազատազրկման դատապարտված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ուղերձ է փոխանցել՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի հեռուստալրագրողներին, ովքեր Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ծավալուն տեսանյութ են պատրաստել:

«Երախտապարտ եմ և զգացված France 2 հեռուստաընկերությունից: Հիշում եմ մեր հանդիպումը Բաքվում 2014 թվականի մայիսին: Ես կանխատեսում էի իմ և Արիֆի ձերբակալությունը: Իսկ այսօր ես հստակ հասկանում եմ, որ նպատակը մեզ ֆիզիկապես ոչնչացնելն է, բանտում տանջամահ անելը: Ինչպես ասում էր Ստալինը, «չկա մարդ՝ չկա խնդիր»: Շնորհակալ եմ ձեր աջակցության և համերաշխության համար», - գրել է Լեյլա Յունուսը:

«Ես դիմում եմ Եվրոպայի այլ երկրների և Միացյալ Նահանգների լրագրողներին՝ աջակցե՛ք ֆրանսիացի գործընկերներին, աջակցե՛ք ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը»,- ասված է ադրբեջանցի իրավապաշտպանի ուղերձից մեջբերում է Contact.az պարբերականը:

Ֆրանսիական France 2 հեռուստաընկերության շուրջ մեկուկես ժամանոց ռեպորտաժը պատմում է Ադրբեջանում և Ղազախստանում մարդու իրավունքների ոտնահարումների և կոռուպցիայի, ինչպես նաև այդ ամենին ֆրանսիացի քաղաքական գործիչների մասնակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG