Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մեկնել է Չինաստան


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ Պեկին։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները Չինաստանում Հայաստանի դեսպանությունում մասնակցել են Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը։

Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ: Կողմերը քննարկել են հայ - չինական գործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։

Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումը Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Կեցյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG