Մատչելիության հղումներ

Հակառակորդը խախտել է հրադադարը. պայմանագրային զինծառայող է վիրավորվել


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Գիշերը սահմանին անհանգիստ է եղել։ Պաշտպանության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Տավուշի մարզի տարբեր հատվածներում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրազենից։

Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ երեկ բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանը։ Նրա առողջական վիճակը բավարար է, Մկրտչյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG