Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ պաշտպանական համակարգը «ունակ է արագ և արդյունավետ արձագանքել իրավիճակին»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Սեպտեմբերի 15-19-ը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:

«Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվեցին այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը և ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը և հարակից այլ միջոցառումներ», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ 2015 թվականի բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստել են, որ «մասնակից զորամասերը և հանրապետության ռազմապաշտպանական համակարգը առհասարակ, ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG