Մատչելիության հղումներ

Բուլղարիայում ձերբակալվել են տասնյակ միգրանտներ


Սիրիացի միգրանտները Թուրքիայի կողմից մոտենում են Բուլղարիայի սահմանին, 15-ը սեպտեմբերի, 2015թ․
Սիրիացի միգրանտները Թուրքիայի կողմից մոտենում են Բուլղարիայի սահմանին, 15-ը սեպտեմբերի, 2015թ․

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ձերբակալվել է 137 միգրանտ: Երկրի անվտանգության մարմիններն այդ քայլը հիմնավորել են «ապօրինի միգրացիայի դեմ պայքարի» անհրաժեշտությամբ: Բուլղարիայի անվտանգության նախարարության հաղորդագրության համաձայն, ձերբակալված սիրիացի միգրանտներին պետք է հարցաքննեն:

Սեպտեմբերի սկզբին Բուլղարիայում ձերբակալվել էր 125 միգրանտ՝ առանց ապաստան հայցելու սահմանն ապօրինի հատելու կասկածանքով: Ոստիկանությունը հայտարարել է սահմանային հսկողությունն ուժեղացնելու նպատակով ևս 1000 իրավապահների անցակետերում տեղակայելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG