Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, սեպտեմբերի 18-ին, ժամը 23։10-ին «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դերենիկ Անուշավանի Պապյանը՝ մահացած։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի զինվորական կոմիսարին մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է 2015թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ գյուղապետարանի վարչական շենքից 100 մետր հեռավորության վրա, համագյուղացու կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ Դ. Պապյանը անվայել պահվածքի համար դիտողություն է արել համագյուղացի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ա. Մկրտումյանին, ինչից վրդովված` վերջինս վերցրել է որսորդական հրացանը և կրակել Պապյանի վրա։

Դեպքի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG