Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. դրանք ամուր են քան երբևէ, այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի` Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում:

«Նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում հայ ժողովրդին, որը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը», - գրել է Քերրին` ընդգծելով, որ երկկողմ ջերմ հարաբերությունների ապացույցը Հայաստանի տնտեսության մեջ կատարված ամերիկյան աննախադեպ ներդրումներն են:

«Մենք շնորհակալ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ուժերի նվիրվածության և անձնազոհության համար և գնահատում ենք մեր երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազմաթիվ նվաճումները», - հայտարարարել է ԱՄՆ պետքարտուղարը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները անկախության 24-րդ տարեդարձը նշող Հայաստանի գործընկերն է ու բարեկամը:

«Մենք լիովին սատարում ենք Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը և ժողովրդավարական զարգացումը», - ասված է Քերրիի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG